Սալվարդի հիմնական դպրոց
ՀՀ Սյունիքի մարզի Սալվարդ գյուղը սահմանամերձ է (սահմանակից է Նախիջևանի ինքնավար հանրապետությանը), գտնվում է Սիսիանից 14 կիլոմետր հեռավորության վրա, ունի 285 բնակիչ:
Գյուղը, 24 տարի է՝ չունի դպրոցի շենք: Նոր դպրոց կառուցելու նպատակով քանդվել է նախկին դպրոցական շենքը, կատարվել են նախագծային, նախահաշվային և հողային աշխատանքներ, որից հետո աշխատանքը դադարեցվել է:
Ներկայումս դպրոցում սովորում է 23 աշակերտ: Դասապրոցեսն անց է կացվում գյուղացիական կոլեկտիվ տնտեսության շենքում, որտեղ միաժամանակ տեղավորված են գյուղապետարանը, մշակույթի տունը և կոլեկտիվ տնտեսության գրասենյակը:
Դպրոցի խնդիրները
Դպրոցն ունի ուսուցչանոց, 7 դասասենյակ, որոնք շատ փոքր են և չեն համապատասխանում արդի պայմաններին:
Գրադարանը, լաբորատորիան, արհեստանոցը և սանհանգույցը գտնվում են շենքից դուրս:
Դասասենյակները վերանորոգման կարիք ունեն:
Դպրոցական գույքը հին է և գտնվում է անմխիթար վիճակում:
Ինչպես աջակցել դպրոցին
Բանկային տվյալներ
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, Սիսիանի մասնաճյուղ
Բանկային հաշվի համար՝ 2471500872420010 AMD
Կոնտակտային տվյալներ
Տնօրեն՝ Հովհաննես Քրիստափորյան
Հեռ.` (+374 93) 62 77 78
Էլ. փոստ` salvard@schools.am
Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, գ. Սալվարդ
Թողնել պատասխան