Skip to content
28 Օգոստոսի, 2016 / armhels

Աշտարակում Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցը ծայրահեղ անմխիթար վիճակում է. մանկավարժական կոլեկտիվը դիմում է կրթության նախարարին

Աշտարակ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը բաց նամակ է ուղղել ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն  Մկրտչյանին:

Նամակում նշված է, որ դպրոցի մարզադահլիճը, նիստերի դահլիճը և ճաշարանը վթարային լինելու պատճառով ապամոնտաժվել են:

«Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1989 թ-ին՝ 1962թ. կառուցված շենքում: 1990 թվականին դպրոցի մարզադահլիճը, նիստերի դահլիճը և ճաշարանը վթարային լինելու պատճառով ապամոնտաժվել են: Երկհարկանի մասնաշենքը մինչև 1997թ. բնակեցված է եղել փախստականներով. հիմա անմխիթար վիճակում է, հիմնանորոգման խիստ կարիք ունի և չի օգտագործվում:

Դասապրոցեսը կազմակերպվում է եռահարկ մասնաշենքում, որը նույնպես գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում և կարիք ունի հիմնանորոգման: Այն Աշտարակի խիտ բնակեցված մի շարք թաղամասերի միակ հիմնական դպրոցն է: 2016-2017 ուստարում դպրոցում կա շուրջ 600 աշակերտ, և փաստորեն ուսումնական գործընթացը հնարավոր չէ կազմակերպել:

Խնդիրը առկա է վաղուց. տարիներ շարունակ դիմել ենք պատկան մարմիններին, սակայն լուծում չի տրվել: Դպրոցը իր սուղ միջոցներով կազմակերպել է ուսումնական գործնթացը: Մասնավորապես 2015-2016 ուստարում դասապրոցեսը կազմակերպելու համար դասասենյակներ են դարձվել դպրոցի կաթսայատունը, գրադարանը, փոքրիկ դահլիճը, շախմատի և ձեռարվեստի սենյակները: Այս ուսումնական տարում ավելացած 60 աշակերտների համար օգտագործվելու է ուսուցչանոցը, որը փաստորեն բավարար չէ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:

Հարգելի պարոն նախարար, խնդիրը հրատապ է (շահառուների թիվը գերազանցում է երեք հազարը) և պահանջում է անհապաղ լուծում. ակնկալում ենք Ձեր անմիջական միջնորդությունը հարցի համակողմանի ուսումնասիրման և լուծում տալու գործում»,-ասված է ԿԳ նախարարին ուղղված նամակում:

Աղբյուրը` aysor.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: