Skip to content
27 Սեպտեմբերի, 2016 / armhels

Մարզերում ֆիզիկական կուլտուրա առարկայի դրվածքը հիմնականում վատ է

Արագածոտնի մարզի գյուղական այն համայնքերում, որտեղ այցելեցինք՝ ծանոթանալու հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճների վիճակին, գույքային ապահովության մակարդակին և առկա մյուս խնդիրներին` ընդհանուր պատկերը հիմնականում նույնն էր, ինչ հանրապետության մյուս մարզերում: Ափնայի դպրոցի դահլիճը սեփական ուժերով մասնակի վերանորոգված է, սակայն դահլիճը հեռու է բավարար համարվելուց:
Այն վերջնական տեսքի բերելու և մարզագույքով ապահովելու կարիք ունի: Շենավանի դպրոցի դահլիճի շենքային պայմանները համեմատաբար ավելի լավ են, բայց այստեղ էլ գույքի անհրաժեշտություն կա: Նույն վիճակն է նաև Վարդենուտի դպրոցում: Իսկ ահա Արտաշավանի դպրոցի մարզադահլիճը ավերակ է հիշեցնում: Խնդիրների թվարկումը շարունակելու անհրաժեշտություն չկա, քանի որ, ինչպես ասացինք, պատկերը նույնն է: Ավելացնենք միայն, որ մեր եղած գյուղական դպրոցներում մարզադահլիճները հիմնականում չեն ջեռուցվում եւ ստացվում է, որ տարվա մեծ մասը դրանք պարապության են մատնված: Դպրոցների տնօրենները եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչները փաստեցին, որ առանց այդ էլ սառը կլիմայական պայմաններ ունեցող տարածաշրջանում ձմռան ամիսներին ցրտի պատճառով ֆիզկուլտուրայի դահլիճներում դասեր չեն անցկացվում. դրանք փոխարինվում են շախմատով: Իսկ եթե արձանագրենք նաեւ այն, որ ամռան ամիսներին էլ դպրոցներում արձակուրդ է, ստացվում է, որ դպրոցական դահլիճները լավագույն դեպքում աշակերտներին ծառայել կարող են սեպտեմբեր-նոյեմբեր եւ մարտ-մայիս ամիսներին, այն էլ, եթե տնօրենները եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչները գիտակցեն ու պատշաճ կարեւորություն տան աճող սերնդի առողջության պահպանման ու ամրապնդման ռազմավարական նշանակություն ունեցող խնդրին:

Աղբյուրը` aravot.am

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: