Skip to content
23 Հունվարի, 2017 / armhels

Կրթություն. համափաչ իրավունքի անհամաչափ իրացումը

Կրթության համաչափ զարգացման մասին խոսում են ոլորտի բոլոր պատասխանատուները:

ՀՀ նոր կառավարության ծրագրում ևս սա ամրագրված էր առանձին կետով, սակայն ինչպե՞ս են  պատասխանատուները  պատկերացնում կրթության համաչափ  զարգացումը և կրթության իրավունքի համահավասար իրացումը, եթե, օրինակ, 2007-2013 թթ. պետբյուջեից կրթության ոլորտին հատկացվող գումարները նվազել են 14,98 տոկոսից  9-ի: Պետության կողմից կրթությանը տրվող գումարը տարածաշրջանում ամենաքիչն է՝ ՀՆԱ-ի 2.5 տոկոսը միայն, չնայած Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով նախատեսվում էր կրթությանը տրամադրվող գումարը հասցնել ՀՆԱ-ի 4 տոկոսը, բայց դա մնաց թղթի վրա, ինչպես համաչափ զարգացումը: «Եթե փորձենք ավելի մատչելի բացատրել կրթության համաչափ զարգացման սկզբունքը, ապա կարող ենք ասել, որ սա նշանակում է ոչ թե կրթական համակարգի հավասար ֆինանսավորում, այլ այնպիսի ֆինանսավորում, որպեսզի երկրի ողջ տարածքում ստեղծվեն հավասար պայմաններ:

Այսինքն՝ եթե որևէ մարզում, կամ որևէ տարածաշրջանում կարիքն առավել մեծ է, դրան ուղղված ֆինանսավորումն էլ համապատասխանաբար պետք է մեծ լինի: Սրա հիմքում, ըստ էության, խոցելի, կարիքավոր խավերի   աջակցության գաղափարն է»,- բացատրում է կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նույն գաղափարն էր դրված նաև ավագ դպրոցների ստեղծման  հիմքում. նպատակը մեկն էր՝ փորձել ազատվել կրկնուսույցների ինստիտուտից և բարձրագույն կրթություն ստանալու մեկնարկային պայմանները հավասար դարձնել բոլորի համար: «Այն, ինչ ունենք այսօր, ավելի շատ սելեկտիվ կրթություն է, ոչ թե հանրակրթություն, որոշակի խավի երեխաներ հավաքվում են հատուկ պայմաններով դպրոցներում, մյուսները՝ սովորական: Հայաստանում երեխաների 30-40 % է լավ կրթություն ստանում, մնացած 60 %-ը միայն դպրոց է հաճախում»:

Այսպիսով ստացվում է, որ պետությունը կրթության միջոցով ինստիտուցիոնալացնում է հասարակության բևեռացումը, մինչդեռ նրա առաքելությունը պետք է այլ լիներ՝ կրթության միջոցով ձևավորել հավասար մեկնարկային պայմաններ ունեցող հասարակություն: Խնդիրը գումարի նպատակային բաշխման մեջ է, ասել է թե՝ տարբերակված, ըստ կարիքի, այլ ոչ թե այնպես, ինչպես այսօր արվում է ՝ ըստ սովորողների թվի ֆինանսավորման սկզբունքի: Կրթությունը հանրային կյանքի ամենածախսատար ոլորտներից է,  սակայն, նաև ոլորտ է, որն ունակ է երկարաժամկետ հեռանկարում հետ բերել ներդրված գումարը: Խնդիրը գումարի նպատակային բաշխման մեջ է, ասել է թե՝ տարբերակված, ըստ կարիքի, այլ ոչ թե այնպես, ինչպես այսօր արվում է ՝ ըստ սովորողների թվի ֆինանսավորման սկզբունքի:

Պարզ հաշվարկ՝ օրինակներով

Լոռու մարզի Դաշտադեմ համայնքի միջնակարգ դպրոցն այս տարի մեկ առաջին դասարանցի ունի, անցյալ տարի դպրոցն ունեցել է միայն 12 աշակերտ: Վայոց Ձորի Խնձորուտ համայնքի դպրոցն ունի 84 աշակերտ: Տավուշի մարզի Այգեպարի դպրոցի աշակերտների թիվն ընդամենը 48 է:

Բարեկամավան գյուղի դպրոցում 21 երեխա է սովորում, իսկ Սյունիքի մարզի Շիկահող գյուղի դպրոցում՝ 18: Այսինքն Դաշտադեմում պետությունից ստանում են ընդամենը 12 աշակերտի գումար, մեկ աշակերտի համար նախատեսված գումարը նույնն է ինչ Երևանում,  մինչդեռ եթե Երևանում աղքատության մակարդակն, ըստ պաշտոնական տվյալների, 25 տոկոս է, ապա Լոռու մարզում՝ 38.6- 40 տոկոս։

Դաշտադեմի 12 կամ Շիկահողի 18 աշակերտի գումարով հնարավոր չէ ապահովել նորմալ ուսումնական գործընթաց, բոլոր առարկաների գծով ուսուցչական կազմ, աշակերտները չունեն այլընտրանքային կրթության հնարավորություններ, որպիսիք կան Երևանում կամ մեծ քաղաքային համայնքներում։

«Այսօր պետությունը հարուստ և աղքատ երեխաների կրթության համար ծախսում է նույն գումարը, մինչդեռ ֆինանսապես ապահովված երեխան կարող է և սովորաբար օգտվում է լրացուցիչ կրթական ծառայություններից՝ կրկնուսույցներ և այլն, իսկ երեխան, որը ֆինանսական նման կարողություններ չունի, մնում է բացառապես դպրոցի տրամադրած ծառայությունների հույսին»,- ասում է Սերոբ Խաչատրյանը:

Աշակերտի թվով կատարվող ֆինանսավորման դեպքում դպրոցը չի կարող ապահովել պատշաճ մանկավարժական և ոչ մանկավարժական աշխատակազմի համալրում: Շատ դպրոցներում ստիպված են լինում միավորել դասարանները: Օրինակ՝ 5 և 6 –րդ դասարանների աշակերտները նույն դասաժամի ընթացքում են անցնում տարբեր ծրագրերով սահմանված կրթական կուրսը: Ըստ էության, եթե անգամ ուսուցիչը չափազանց բարեխիղճ է, ստիպված է լինելու կիսել առարկայի համար հատկացված դասաժամը՝ երկու տարբեր ծրագրեր դասավանդելու համար:

Տեսանյութ

Աղբյուրը`aravot.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: