Skip to content
24 Մայիսի, 2017 / armhels

Հայկական դպրոցները կպատժվեն դասարաններում տեսահսկման համար. կարգավորիչ

Հայկական դպրոցները վարչական պատասխանատվության կենթարկվեն դասարաններում տեսահսկման համար, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:

Նրա խոսքերով, անցկացված հետազոտության արդյունքում 20 հայկական դպրոցներում հայտնաբերվել են դասարաններում տեսահսկման հետ կապված խախտումներ, բոլոր փաստերով վարչական վարույթ է հարուցվել:

«Կրթական հաստատություններում տեսախցիկներ կարող են տեղադրված լինել բացառապես շենքի մուտքի մոտ և միջանցքներում, որպեսզի բացառվի ուսումնական հաստատություն կողմնակի անձանք մուտքը, ինչպես նաև դասամիջոցներին աշակերտների միջև կոնֆլիկտները և այլ կոնֆլիկտային դրսևորումները», – ասաց Դոյդոյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ տեսախցիկները կարող են տեղադրվել միայն դպրոցի ծնողկոմիտեի որոշմամբ, կամ եթե յուրաքանչյուր աշակերտի ծնող գրավոր համաձայնություն է տվել (13 տարեկանից մեծ երեխաները անձամբ կարող են իրենց համաձայնությունը տալ, խմբ.)։

Բացի այդ, փորձագետն ընդգծեց, որ դպրոցի  տարածքում` տեսանելի վայրում, պետք է տեղադրված լինի տեսագրության մասին տեղեկություն:

«Որոշ դպրոցներ չարաշահում են նման նկարահանումները` տեղադրելով մինչև 40 տեսախցիկ, այդ թվում` դասասենյակներում, ուսուցչանոցում, ինչն անթույլատրելի է, քանի որ դա խոչընդոտում է երեխաների բնականոն զարգացմանը, որոնք գիտեն, որ իրենց մշտապես տեսահսկում են», – նշեց Դոյդոյանը։

Նա նաև նշեց, որ Երևանում տեսահսկում է կատարվում գրեթե բոլոր դպրոցներում, և գործակալությունը մտադիր է ստուգել բոլոր ուսումնական հաստատությունները երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում։

Աղբյուրը` newsarmenia.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: