Skip to content

Նախագծի մասին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դեռևս 2007թ.-ից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է երեխայի իրավունքների պաշտպանության հետ կապված տարբեր ծրագրեր: Դրանց ընթացքում մշտապես արձանագրվել է, որ կան դպրոցներ, որոնց շենքային պայմանները գտնվում են ծայրահեղ վատ վիճակում, տանիքից անձրևաջուր է հոսում, պատուհանները չունեն ապակիներ, պատերը ճաքճքած են, բորբոսնած… Նման վիճակի արդյունքում դպրոցները երեխաների համար կորցնում են իրենց գրավչությունը և դառնում անհրապույր, դպրոց հաճախելը դադարում է երեխաների համար սպասված ու ցանկալի լինել: Հաճախ այդ վիճակը նաև երեխաների առողջությանն է վնասում, որովհետև անձրևոտ եղանակներին կաթող տանիքների առկայության դեպքում դասասենյակներում մշտապես խոնավ մթնոլորտ է տիրում:
Վատ շենքային պայմաններում գտնվող դպրոցների մի մասն իր գոյության ընթացքում ընդհանրապես չի վերանորոգվել. դրանք պետական ուշադրությունից դուրս են մնացել, իսկ տնօրենները չեն կարողանում գումար հայթայթել դպրոցը վերանորոգելու համար:

Նախաձեռնությանն օժանդակել են
Դպրոցների մասին տեղեկատվության և լուսանկարների հավաքագրմանն օժանդակել են.
• «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի մարզային կամավորները
• «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տարածքային զարգացման ծրագրերի ներկայացուցիչները,
• հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
• դպրոցների ներկայացուցիչներ,
• խնդրի լուծմամբ շահագրգիռ անձինք:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: