Լուսանկարներում Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցն է: Այս պայմաններում են սովորում և այսպիսի սանհանգույցից օգտվում երեխաները:
Արմավիրի մարզի Պտղունք գյուղում աշակերտները կրկին պատրաստվում են ձմեռը անցկացնել կիսաքանդ շենքում: Պտղունքի գյուղապետ Կարապետ Արթենյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր մասնաշենքի շինարարության մասին արդեն երկար ժամանակ է՝ չի խոսվում:
«Չգիտենք՝ ոնց պետք է լինի, անմարդկային պայմաններ են, մի քիչ էլ որ ցուրտ եղավ, երեխեքի կեսը չեն գալիս դպրոց»,- ասաց Կարապետ Արթենյանը:
Հիշեցնենք, որ գյուղի դպրոցի շինարարության՝ արդեն պատրաստի նախագիծը չեղյալ էր համարվել, նոր դպրոց ունենալու հարցն անորոշ վիճակում է:
Նշենք, որ դպրոցը կիսախարխուլ վիճակում է: Արդեն երկար տարիներ է՝ դպրոցի նոր շենքի շինարարությունը ձգձգվում է:
Աղբյուրը` News.am
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցականները դասադուլ են հայտարարել, քանի որ չեն ցանկանում դասի գնալ 4-րդ կարգի վթարային շենքում, իսկ նոր դպրոցը, որի հիմքերը փորել են 2012 թ.ից, դեռ վերջնական կառուցված չէ:
Մարզպետարանի ներկայացուցիչները, ովքեր այսօր դպրոցում էին, հավաստիացրեցին, որ մինչև հոկտեմբերի 10-ը նոր դպրոցի շինարարությունը կավարտվի:
Հիշեցնենք, որ դեռևս 2011-ին կառավարությունը հաստատել էր 430,7 մլն դրամ արժեքով Վարդենիսի դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթների արդյունքները: Մրցույթը հաղթել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի «Սպիտակ կամար» ընկերությունը: Վարդենիսցի դպրոցականները կշարունակեն դասադուլ անել, մինչև
խոստացված ժամկետում նոր դպրոցի շինարարությունն ավարտվի:
Աղբյուրը` hetq.am
Արագածոտնի մարզի գյուղական այն համայնքերում, որտեղ այցելեցինք՝ ծանոթանալու հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճների վիճակին, գույքային ապահովության մակարդակին և առկա մյուս խնդիրներին` ընդհանուր պատկերը հիմնականում նույնն էր, ինչ հանրապետության մյուս մարզերում: Ափնայի դպրոցի դահլիճը սեփական ուժերով մասնակի վերանորոգված է, սակայն դահլիճը հեռու է բավարար համարվելուց:
Այն վերջնական տեսքի բերելու և մարզագույքով ապահովելու կարիք ունի: Շենավանի դպրոցի դահլիճի շենքային պայմանները համեմատաբար ավելի լավ են, բայց այստեղ էլ գույքի անհրաժեշտություն կա: Նույն վիճակն է նաև Վարդենուտի դպրոցում: Իսկ ահա Արտաշավանի դպրոցի մարզադահլիճը ավերակ է հիշեցնում: Խնդիրների թվարկումը շարունակելու անհրաժեշտություն չկա, քանի որ, ինչպես ասացինք, պատկերը նույնն է: Ավելացնենք միայն, որ մեր եղած գյուղական դպրոցներում մարզադահլիճները հիմնականում չեն ջեռուցվում եւ ստացվում է, որ տարվա մեծ մասը դրանք պարապության են մատնված: Դպրոցների տնօրենները եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչները փաստեցին, որ առանց այդ էլ սառը կլիմայական պայմաններ ունեցող տարածաշրջանում ձմռան ամիսներին ցրտի պատճառով ֆիզկուլտուրայի դահլիճներում դասեր չեն անցկացվում. դրանք փոխարինվում են շախմատով: Իսկ եթե արձանագրենք նաեւ այն, որ ամռան ամիսներին էլ դպրոցներում արձակուրդ է, ստացվում է, որ դպրոցական դահլիճները լավագույն դեպքում աշակերտներին ծառայել կարող են սեպտեմբեր-նոյեմբեր եւ մարտ-մայիս ամիսներին, այն էլ, եթե տնօրենները եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչները գիտակցեն ու պատշաճ կարեւորություն տան աճող սերնդի առողջության պահպանման ու ամրապնդման ռազմավարական նշանակություն ունեցող խնդրին:
Աղբյուրը` aravot.am
Աշտարակ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը բաց նամակ է ուղղել ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Նամակում նշված է, որ դպրոցի մարզադահլիճը, նիստերի դահլիճը և ճաշարանը վթարային լինելու պատճառով ապամոնտաժվել են:
«Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1989 թ-ին՝ 1962թ. կառուցված շենքում: 1990 թվականին դպրոցի մարզադահլիճը, նիստերի դահլիճը և ճաշարանը վթարային լինելու պատճառով ապամոնտաժվել են: Երկհարկանի մասնաշենքը մինչև 1997թ. բնակեցված է եղել փախստականներով. հիմա անմխիթար վիճակում է, հիմնանորոգման խիստ կարիք ունի և չի օգտագործվում:
Դասապրոցեսը կազմակերպվում է եռահարկ մասնաշենքում, որը նույնպես գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում և կարիք ունի հիմնանորոգման: Այն Աշտարակի խիտ բնակեցված մի շարք թաղամասերի միակ հիմնական դպրոցն է: 2016-2017 ուստարում դպրոցում կա շուրջ 600 աշակերտ, և փաստորեն ուսումնական գործընթացը հնարավոր չէ կազմակերպել:
Խնդիրը առկա է վաղուց. տարիներ շարունակ դիմել ենք պատկան մարմիններին, սակայն լուծում չի տրվել: Դպրոցը իր սուղ միջոցներով կազմակերպել է ուսումնական գործնթացը: Մասնավորապես 2015-2016 ուստարում դասապրոցեսը կազմակերպելու համար դասասենյակներ են դարձվել դպրոցի կաթսայատունը, գրադարանը, փոքրիկ դահլիճը, շախմատի և ձեռարվեստի սենյակները: Այս ուսումնական տարում ավելացած 60 աշակերտների համար օգտագործվելու է ուսուցչանոցը, որը փաստորեն բավարար չէ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:
Հարգելի պարոն նախարար, խնդիրը հրատապ է (շահառուների թիվը գերազանցում է երեք հազարը) և պահանջում է անհապաղ լուծում. ակնկալում ենք Ձեր անմիջական միջնորդությունը հարցի համակողմանի ուսումնասիրման և լուծում տալու գործում»,-ասված է ԿԳ նախարարին ուղղված նամակում:
Աղբյուրը` aysor.am
ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքը մարզկենտրոնից գտնվում է 68 կմ, Գորիս քաղաքից` 3 կմ հեռավորության վրա: Ունի 2314 բնակիչ:
Վերիշենի միջնակարգ դպրոցում սովորում է 289 աշակերտ:
1976թ.-ին շահագործման հանձնվելուց հետո դպրոցում հիմնանորոգում չի իրականացվել, կատարվել են առանձին վերանորոգումներ:
Դպրոցի խնդիրները
Անձրևային եղանակներին դպրոցի հիմքերն անձրևաջրերով են լցվում ջրատարներ չլինելու պատճառով:
Ինչպես աջակցել դպրոցին
Բանկային տվյալներ
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Գորիսի» մասնաճյուղ
Բանկային հաշվի համար՝ 2475700093210000
Կոնտակտային տվյալներ
Տնօրեն՝ Մատվեյ Ղազարյան
Հեռ.` (+374 94) 94 88 68
(+374 284) 2 74 85
Էլ. փոստ` gorisverishen@mail.ru
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, գ. Վերիշեն
Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքը մարզկենտրոնից գտնվում է 86 կմ, Բերդից` 8 կմ հեռավորության վրա: ՀՀ պետական սահմանից հեռու է 8 կմ: Ունի 3228 բնակիչ:
Արծվաբերդի Բ. Աղաբաբյանի անվան միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1968թ.-ին, վերջին վերանորոգումը կատարվել է 2003թ.-ին: Դպրոցում սովորում է 335 աշակերտ:
Դպրոցի խնդիրները
Պատուհանների և դռների փոխում
Ջեռուցման կենտրոնացված համակարգ
Արհեստանոցի մասնաշենքի հիմնանորոգում
Մարզադահլիճի վերանորոգում
Ինչպես աջակցել դպրոցին
Բանկային տվյալներ
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ
Բանկային հաշվի համար՝ 07806023
Կոնտակտային տվյալներ
Տնօրեն՝ Արտաշես Մխիթարյան
Հեռ.` (+374 94) 10-70-66
Էլ. փոստ` artsvaberd_mijn.dp@mail.ru
Հասցե` Տավուշի մարզ, գ. Արծվաբերդ, փող 13, շենք 12
Գավառ քաղաքի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում սովորում է 330 շակերտ: Վերջին վերանորոգումը կատարվել է 2005թ.-ին, իրականացվել է 3-րդ հարկի դասասենյակների կոսմետիկ վերանորոգում, փոխվել են պատուհանները, վերանորոգվել է տանիքը:
Ինչպես աջակցել դպրոցին
Բանկային տվյալներ
«ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ «Գեղարքունիքի մ/ճ»
Բանկային հաշվի համար՝ 220085140279000
Կոնտակտային տվալներ
Տնօրեն՝ Մանուշ Խունոյան
Հեռ.` (+374 93) 38 84 66
Էլ. փոստ` gavar1@schools.am
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ ք. Գավառ Դեմիրճյան 32
Սյունիքի մարզի Վաղատին գյուղը մարզկենտրոնից հեռու է 118 կմ, Սիսիան քաղաքից՝ 14 կմ, բնակչությունը` 631:
Վաղատինի միջնակարգ դպրոցի շենքը կառուցվել է 1962թ.-ին: Դպրոցում սովորում է 73 աշակերտ: Վերջին վերանորոգումը դպրոցում կատարվել է 2001թ.-ին, որի ընթացքում վերանրոգվել է տանիքը:
Դպրոցի խնդիրները
Սանհանգույց — 6մլն. դրամ
Պատուհան — 100 հատ
Պատուհանագոգ – 100 հատ
Դուռ – 50 հատ
Ինչպես աջակցել դպրոցին
Բանկային տվյալներ
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Սիսիան» մասնաճյուղ
Բանկային հաշվի համար` 2471500877960020
Կոնտակտային տվյալներ
Տնօրեն՝ Սևադա Գրիգորյան
Հեռ.` (+374 93) 01 29 81
Էլ. փոստ` vaghatin@mail.ru
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, գ. Վաղատին