Skip to content
29 Սեպտեմբերի, 2017 / armhels

Պտղունքում նախատեսվում է նոր դպրոց կառուցել

Քանդման շեմին գտնվող Արմավիրի մարզի Պտղունք գյուղի դպրոցի մարզահրապարակում նախատեսվում է 300 աշակերտական տեղով  նոր դպրոց կառուցել:

Շինությունը 1940-ական թվականների կառույց է՝ քայքայված պատերով և հատակով, որը մեծ վտանգ է ներկայացնում երեխաների, ուսուցիչների  և դպրոց մտնող յուրաքանչյուր  մարդու համար:

Հարակից փլուզված կառույցները քանդելու համար  պետական բյուջեից  հատկացվել է  2մլն,851 հազար դրամ:

Յուրաքանչյուր բացվող օր Պտղունքի դպրոց հաճախող երեխաներն ու դասավանդող ուսուցիչները վախը սրտներում են դուռը բացում և մտնում դպրոց: Ամեն վայրկյան հմնարավոր քարերի թափում կամ հատակի փլուզում: Տնօրենն ու մանկավարժները հաճախ են զգուշացնում երեխաներին՝  չվազել,  չթռնել, որպեսզի փտած  հատակի պոկվելուց իրենք չվնասվեն:

Պտղունք գյուղի դպրոցի փոխտնօրեն Վարդիթեր Մաթևոսյան.«Ամեն վայրկյան հնարավոր է թիթեղները, կախված փայտերն ու քարերը ընկնեն երեխաների գլխին, հատակը վնասված է, առնետներ են դուրս գալիս, նույնիսկ երեխաների պայուսակներ  են  մտել, դասագրքերն են կրծոտել»:

Ամիսներ առաջ  մասամբ փլուզվել էր դպրոցին հարակից կառույցը և մարզադահլիճի պատերը, որը ներկայում էլ է վտանգ  ներկայացնում: Կրթօջախի անմխիթար լինելու պատճառով գյուղի դպրոցականներին ծնողները տանում են հարակից բնակավայրերի դպրոցներ:

Տնօրեն Սիլվա Մկրտումյանը տեղեկացրեց, որ այժմ  դպրոց է հաճախում 116 երեխա, որից առաջին դասարան՝ 7-, մինչդեռ Պտղունքի մանկապարտեզի ավարտական խմբում եղել է 21 երեխա:

Երեխաներին Պտղունքի  դպրոց չտանելու պատճառներից է նաև ձմռան ցրտին դիզելային վառելանյութով ջեռուցման պայմաններում  երեխաների ուսուցման կազմակերպումը:

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը նշեց, որ Պտղունք գյուղի կրթօջախը 4 կարգի վթարային կառույց է և ենթակա է քանդման: Հարցը բազմիցս բարձրացվել ու քննարկվել է: 2017թ պետական բյուջեից 2մլն,851 հազար դրամ է հատկացվել դպրոցի հարակից կառույցի փլուզված հատվածը մաքրելոի համար:

Պտղունքում նոր դպրոց կառուցելու հարցը պատկան մամինների առջև բարձրացվել է դեռ 2006 թվականից, տարբեր նախագծեր են արվել և մնացել քաղաքաշինության նախարարության գզրոցներում:

Նախատեսվել էր Ասիական բանկի ծրագրով գյուղում կառուցել 100 տեղանոց դպրոց, որն այնքան էլ նպատակահարմար չէ նախկինում 450 աշակերտ ունեցող գյուղի համար:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ մոտ ժամանակներս կառավարությունը պահուստային ֆոնդից 80 մլն դրամ պետք է հատկացնի, որը գումարվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներին՝ Պտղունքում նոր դպրոց կառուցելու համար:

Փլուզված հատվածի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը նույնպես պատրաստ են՝ մրցույթով անցած, պայմանագիրը կնքված, սակայն դեռ չեն սկսել, քանի որ  չկա այդ աշխատանքների իրականացման համար ֆինանսերի նախարարության դրական եզրակացությունը:

Աղբյուրը` armradio.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: